Շաբաթվա հոդված
Սուրբ Նշան եկեղեցի (նաև՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի), չգործող հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հանդիսանում է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ վերջինը եկեղեցին վրացականացնելու ցանկություն է հայտնել։ Այն գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասերից մեկի՝ Կալոյի (նախկին Սուրբ Նշան) թաղամասում, Վերցխլի (նախկին Ոսկերիչների) և Սուլթանաշվիլի (նախկին Սուրբ Նշան, հետագայում Հ.Հակոբյան) փողոցների միջակայքում։
Եկեղեցու հիմնադրման ստույգ ժամանակն անորոշ է։ Հիմնադրման թվականը որոշելիս գիտական շրջանակները մինչ այսօր հիմնվել են եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին առկա շինարարական արձանագրության հաղորդած տվյալների վրա, համաձայն որի` եկեղեցին կառուցվել է 1703 - 1720 թվականների ընթացքում, որին 1780 թվականին ավելացվել է գմբեթ։ Շրջանառվել է նաև եկեղեցին 1701 թվականին հիմնադրված լինելու վարկածը, որի հիմքը Մ.Բրոսեի աշխատության սխալ ընթերցումն է։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ 17-րդ դարից պահպանված վերոնշյալ սկզբնաղբյուրային հիշատակությունները հաստատում են այն իրողությունը, որ նախքան կանգուն եկեղեցու կառուցումը և առնվազն շուրջ մեկ դար առաջ տեղում եղել է ավելի հին նույնանուն հայկական եկեղեցի, որը վերջին անգամ հիմնովին վերաշինվել է 1662 թվականին հայտնի քարահատ-ճարտարապետ Նավասարդի ձեռքով։
Սուրբ Նշան եկեղեցին ունի 17-18-րդ դարերում հայակական եկեղեցաշինության մեջ լայն տարածում գտած գմբեթավոր եռանավ բազիլիկի հորինվածք։ Սրածայր վեղարով ավարտվող արտաքուստ 12 նիստանի թմբուկը և թաղերը ներքուստ պահում են երկու զույգ հաստահեղույս սյուները։ Սուրբ Նիկողայոսի անվամբ օծված, արևելքում կիսաբոլորակ եզրագծով ավագ խորանից բացված են դեպի ներս լայնացող երեք լուսամուտներ։ Անդրեաս առաքյալի և Սուրբ Գևորգի անուններով օծված հյուսիսային և հարավային խորաններով ավանդատների մուտքերը բացված են արևմտյան կողմերից՝ աղոթասրահի մեջ։ Ավանդատները կրկնահարկ են։ Երկրորդ հարկում մուտքերը բացված են խորանի մեջ և նրա հետ հաղորդակցվում են 17-ական աստիճանների միջոցով...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- սեպտեմբերի 5-ին Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ, իսկ սեպտեմբերի 6-ին թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից նշանակվել է վարչապետ՝ դառնալով բրիտանացի երրորդ կին վարչապետը։
- օգոստոսի 31-ից չի գործելու Բերձորի միջանցքը։ Այսուհետ Արցախից Հայաստանի Հանրապետություն կապը իրականացվելու է նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։
- օգոստոսի 30-ին մահացել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991) և ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը (նկարում)։
- օգոստոսի 24-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը և Միացյալ Նահանգների կողմից գլխավոր բանակցողը Ֆիլիպ Ռիքերն է։
- օգոստոսի 14-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում։
Վերջերս մահացածներ՝ Կառլեն Միրումյան • Միխայիլ Գորբաչով • Խաչիկ Ստամբոլցյան • Յուրի Սաֆարյան • Մուրադ Մալխասյան •
Գիտե՞ք, որ․․․
- կարծիք կա, որ յուրաքանչյուր երեխա ավելի հարուստ է առնվազն երկու միլիարդ բնակչից, քանի որ, ի տարբերություն նրանց, նա դեռ պարտքով ծանրաբեռնված չէ։
- Նյու Յորքի Մանհեթենի Մյուրեյ Հիլ թաղամասի զբոսայգին կրում է Սուրբ Վարդանի անունը (նկարում)։
- թագավորներին ու իշխանազուններին գայթակղող հայկական հեքիաթի հերոսուհին՝ Զուլվիսիան, գրավել է նաև շատ օտարալեզու թարգմանիչների։
- Կրակատաու հրաբխի պայթյունը մթնոլորտ է նետել հսկայական քանակությամբ փոշի և ցնդող գազեր, որոնք մի քանի տարի առաջացրել են գունավոր արևածագներ, մայրամուտներ և ցրված դարչնագույն կամ կապտավուն լուսապսակ արեգակի շուրջ։
- եվրոպական մայրաքաղաքներից մեկի գարեջրի նախկին գործարանի շենքն օգտագործվել է ժամանակակից արվեստի ազգային թանգարան հիմնելու համար։
- հին հունական դիցաբանության ծիածանի աստվածուհու անունով է կոչվել որոշ ամպերի գունավորումը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 293 243 հոդված |
393 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1783 թ. – մահացել է Լեոնարդ Էյլերը, շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս (ծն. 1707 թ.):
- 1812 թ. – տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։
- 1822 թ. – Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից։
- 1890 թ. – ծնվել է Ալեքսանդր Կուպրինը, ռուս նշանավոր գրող (մահ. 1938 թ.)։
- 1909 թ. – ծնվել է Էլիա Կազանը, ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր (մահ. 2003 թ.)։
- 1925 թ. – ծնվել է Աղասի Այվազյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ (մահ. 2001 թ.)։
- 1995 թ. – ստեղծվեց Հայկական դրամի նշանը։
- 2004 թ. – ստեղծվեց Վիքիպահեստ նախագիծը։
- 2011 թ. – Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 44 մարդ։