Շաբաթվա հոդված
Յուպիտեր (լատ.՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։
Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով։
Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում)։
Յուպիտերի շուրջը գոյություն ունի օղակների համակարգ, բացի այդ մոլորակն ունի հզոր մագնիսոլորտ։ Յուպիտերը ունի առնվազն 67 արբանյակ, որոնցից ամենամեծերը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են դեռևս Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին, որի պատճառով էլ հաճախ կոչվում են Գալիլեյան արբանյակներ։ Ամենամեծ արբանյակը՝ Գանիմեդը, տրամագծով գերազանցում է...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող խողովակի երեք հատվածներում վթար է տեղի ունեցել (նկարում)։
- սեպտեմբերի 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել։
- սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել։
- սեպտեմբերի 12-ին Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
- սեպտեմբերի 10-ին Վենետիկի միջազգային 79-րդ կինոփառատոնում Լորա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» վավերագրական կինոնկարը արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։
- սեպտեմբերի 8-ին Միացյալ Թագավորության գահը զբաղեցրել է Արքայազն Չարլզը՝ Չարլզ III անունով։
- սեպտեմբերի 8-ին Բալմորալում՝ 70 տարի թագավորելուց հետո, 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետը՝ Եղիսաբեթ II թագուհին։
Վերջերս մահացածներ՝ Բորիս Մոիսեև • Ռաֆայել Չմշկյան • Վլադիմիր Գոլուբև • Ժան Լյուկ Գոդար • Վրույր Հարությունյան • Եղիսաբեթ II
Գիտե՞ք, որ․․․
- սկզբում Բենքսթոնը դարձել է Բենդիքա, հետո «Բենդիքս Բագգիզ» անվանումով ավտոմեքենա է արտադրել, բայց մինչ այսօր հայտնի է ավտոմեքենաների անփոխարինելի մասի անվանումով։
- այս ամերիկացի ֆիզիկոս-տեսաբանը ափսոսանք է հայտնել, որ ատոմային ռումբը մեկ տարի շուտ չի ստեղծվել, սակայն դեմ էր դրա կիրառմանը։
- հայ աղջիկները հինգ տարեկանից հմտանում էին հայկական ասեղնագործության (նկարում) գաղտնիքներին։
- պատմական գիտությունը մաթեմատիկական գիտությանը դեմ գնալով՝ մեր թվարկության հաշվարկում մեկ տարի «կուլ է տվել»։
- Լինկին Պարկի մենակատարը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է, որպես երբևէ ամենաերկար ճչացող վոկալիստ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 293 459 հոդված |
388 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է հուշարձաններ
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- մ.թ.ա. 69 թ. – տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև:
- 1769 թ. – Ջեյմս Կուկը ափ իջավ Նոր Զելանդիայում:
- 1875 թ. – ծնվել է Նիկոլայ Բաևը, ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ (մահ. 1952 թ.):
- 1889 թ. – Փարիզում բացվեց հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:
- 1935 թ. – մահացել է Աթաբեկ Խնկոյանը, հայ նշանավոր գրող, մանկագիր (ծն. 1870 թ.):
- 1960 թ. – տեղի ունեցավ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:
- 1977 թ. – առաջին թռիչքը կատարեց Միկոյան ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:
- 1982 թ. – ծնվել է Լևոն Արոնյանը, հայ նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: