Շաբաթվա հոդված
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Կոմիտաս վարդապետ, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Մարիամ Մկրտչյանը (նկարում) Անթալիայում ընթացող Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
- նոյեմբերի 13-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 81-ը։
- նոյեմբերի 9-ին Եվրախորհրդարանի Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Խորվաթիայի Շենգենյան գոտի մտնելուն։
- նոյեմբերի 3-ին Վազիրաբադում ցուցարարների երթի ժամանակ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա մահափորձ է կատարվել, նա վիրավորվել է ոտքից
- հոկտեմբերի 30-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգում փլուզվել է Մաչչհու գետի վրայի հետիոտնային կամուրջը, ինչի արդյունքում առնվազն 132 մարդ է մահացել։
- հոկտեմբերի 23-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը վերընտրվել է երրորդ անգամ, և Մաո Ցզե Դունից հետո երկրորդ անձն է, որ ղեկավարում է կուսակցությունը ավելի քան երկու ժամկետ։
- հոկտեմբերի 22-ին Ջորջա Մելոնին դարձել է Իտալիայի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
- հոկտեմբերի 20-ին Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից։ Նրա վարչապետությունն ամենակարճն էր Բրիտանիայի պատմության մեջ:
՝ Արտաշես Ազնաուրյան • Ցոլակ Հովսեփյան • Գևորգ Մշեցի • Վահե Շահվերդյան • Գայանե Փայտյան
Գիտե՞ք, որ․․․
- ... ըստ Մեքսիկայի օրենքի, այս խմիչքը կարող է արտադրվել միայն Խալիսկո նահանգում, և նրա հումքը ամենևին էլ կակտուս չէ, այլ ծնեբեկազգի ագավան։
- ... այս ճարտարապետը (նկարում) 106 տարի է ապրել, եղել է շատ արդյունավետ և աշխատել է մինչև կյանքի վերջին օրը։
- ... այս մարդը վերջին փրկվածն էր, որը լքել է Տիտանիկը և նրան փրկել է սերը ալկոհոլի նկատմամբ։
- ... աշխարհի ժողովուրդների արդարակյացների ցանկ կա, և 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ այդ կոչմանն արժանացել են 24 հայեր։
- ... այս ավստրիացին իր կյանքի ընթացքում եղել է և՛ թզուկ, և՛ հսկա, մահվան պահին նրա հասակը եղել է 234 սանտիմետր։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է , իսկ բովանդակությունը հրապարակվում է
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
հոդված |
ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր ։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
Այս օրը պատմության մեջ
- 1665 թ. – մահացել է Նիկոլա Պուսենը, ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը (ծն. 1594 թ.)։
- 1711 թ. – ծնվել է Միխայիլ Լոմոնոսովը, ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ (մահ. 1765 թ.)։
- 1828 թ. – մահացել է Ֆրանց Շուբերտը, ավստրիացի նշանավոր երգահան, գրել է շուրջ 600 երգեր, 9 սիմֆոնիաներ (ծն. 1797 թ.)։
- 1843 թ. – ծնվել է Հակոբ Պարոնյանը, հայ անվանի երգիծաբան-գրող, լրագրող (մահ. 1891 թ.)։
- 1933 թ. – ծնվել է Լարի Քինգը, ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով (մահ. 2021 թ.)։
- 1942 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից՝ մոտ 330 հազար զինվոր և սպա։
- 1969 թ. – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփեց իր 1000-րդ գոլը։
- 1975 թ. – Չիկագոյի կինոփառատոնում տեղի ունեցավ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերում՝ Ջեք Նիկոլսոն)։
- 1998 թ. – ԱՄՆ-ի կոնգրեսում սկսվեց Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկման հարցը կապված Մոնիկա Լևինկսու հետ նրա ունեցած կապի։